ԱՄՆ-ն Ուկրաինայի արևելքում ԿՀՎ-ի ու ՀԴԲ-ի աշխատակիցների զոհվելու մասին լուրերը հերքել է
Աշխարհ
ԱՄՆ նախագահի աշխատակազմը հերքել է Ուկրաինայի արևելքում տարվող գործողության ժամանակ ԿՀՎ-ի (CIA) ու ՀԴԲ-ի (FBI) աշխատակիցների զոհվելու մասին հաղորդագրությունները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ԿՀՎ-ն նույնպես հայտարարել է, որ իր աշխատակիցներից որևէ մեկը չի սպանվել Ուկրաինայի արևելքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սլավյանսկի քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարևը հայտարարել էր, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայիններն սպանել են ԱՄՆ հատուկ ծառայությունների 13 աշխատակցի և վիրավորել 12-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու