Պուտինը կարգադրել է Ուկրաինայի սահմանից զորքերը վերադարձնել դրանց մշտական տեղաբաշխման վայրեր
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ողջունում է Կիևի և դաշնայնացման կողմնակիցների միջև առաջին շփումներն ուղղակի երկխոսություն հաստատելու նպատակով, որին պետք է մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը»: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունը, բռնի գործողությունները, հետ քաշել զորքերը և կուտակված բոլոր հիմնախնդիրները լուծել բացառապես խաղաղ եղանակներով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կրեմլում նաև հայտնել են, որ Պուտինը հրամայել է Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում վարժանքներ անցկացնող զորքերին՝ վերադարձնել մշտական տեղաբաշխման վայրեր: «Զորքերի պատրաստման պլանային գարնանային փուլի ավարտվելու կապակցությամբ Ռուսաստանի նախագահը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամայել է վարժանքներին մասնակցած զորքերին վերադարձնել մշտական տեղաբաշխման վայրեր և մարտական պատրաստությունը շարունակել մերձակա զորափորձարաններում»,- նշել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու