Ճապոնական կղզին հրաբխի ժայթքումից մեծացել է հինգ անգամ
Աշխարհ
Ճապոնիայի Նիսինոսիմա ոչ մեծ կղզին, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի Օգասավարա կղզիների շրջանում` Տոկիոյից հազար կիլոմետր հեռավորության վրա, շարունակում է չափերով մեծանալ՝ այդ շրջանում չթուլացող հրաբխային ակտիվության պատճառով:
Ըստ հեռուստաալիքի տվյալների` կղզու վրա բարձրանում են ծխի սյուներ, որոնք դուրս են գալիս երկու խառնարաններից: Հրաբուխներից մեկը նաև յուրաքանչյուր մի քանի վայրկյանը մեկ արտանետում է լավա, մոխիր և սև ծուխ: Մակերևույթ արտանետվող լավան աստիճանաբար պնդանում է, ինչն էլ հանգեցնում է կղզու մակերեսի մեծացման:
Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Կանձի Նոգամիի խոսքով` այն փաստը, որ հրաբխային ակտիվությունն այդ շրջանում ահա արդեն վեց ամիս է, ինչ շարունակվում է, անսովոր է Ճապոնիայի համար: Նա ենթադրել է, որ լավայի արտանետումներն այսուհետև էլ կշարունակվեն, ուստիև կղզու մակերեսն ավելի կմեծանա, հաղորդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու