Հաագայի տրիբունալում Մլադիչի փաստաբաններին 207,5 ժամ է տրված նրա անմեղության ապացույցներ ներկայացնելու համար
Աշխարհ
Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի փաստաբանները նախկին Հարավսլավիայի գործերով զբաղվող միջազգային տրիբունալում ձեռնամուխ են եղել իրենց պաշտպանյալի շահերի պաշտպանությանը:
Իրավաբաններին 207,5 ժամ է տրվել Մլադիչի անմեղության ապացույցներ ներկայացնելու համար: Նաև ժամանակ է տրվել մեղադրող կողմին գործի վերաբերյալ իր դիրքորոշումը շարադրելու համար:
Նիստն սկսվել է մի շարք տեխնիկական հարցերի քննարկմամբ: Դատական պալատի՝ ավելի վաղ ընդունված վճռի համաձայն՝ պաշտպանող կողմն իրավունք ունի ներգրավել անսահմանափակ թվով վկաների: Մլադիչի փաստաբանները պլանավորում են որպես վկա հրավիրել 122 մարդու:
Բոսնիացի սերբերի նախկին հրամանատարը մեղադրվում է ցեղասպանության և մի շարք այլ հանցագործությունների մեջ, որոնք 1992-1995 թվականներին Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում կատարվել են բոսնիացի մահմեդականների և խորվաթների դեմ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու