Բացառիկ լուսանկարներ` Հյուսիսային Կորեայից
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ներողություն են խնդրել շենքի փլուզման համար, ինչն աննախադեպ է այդ երկրի համար: Մինչև հիմա դեռ հստակեցված չէ, թե քանի մարդ է զոհվել մի քանի օր առաջ տեղի ունեցած փլուզումից, սակայն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, զոհերի թիվը կարող է հասնել 100-ի:
Փհենյանը խորին ցավակցություն է հայտնել ու ներողություն խնդրել զոհվածների ընտանիքներից: Հյուսիսային Կորեայի իշխանություններն ասել են, որ շինարարությունն իրականացվել և վերահսկվել է ոչ պատշաճ ձևով: Հայտնի է դարձել նաև, որ փրկարարական աշխատանքները դեպքի վայրում ավարտվել են շաբաթ օրը:
Հյուսիսկորեական KCNA լրատվական գործակալությունը բացառիկ լուսնակարների միջոցով ներկայացնում է Կորեայի իշխանությունների ներկայացուցիչներին, ովքեր ներողություն են խնդրում շենքի փլուզման հետևանքով մահացած մարդկանց հարազատներից:





















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու