Վրաստան է ժամանում ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն կոմիսար Նավի Փիլեյը
Աշխարհ
ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գերագույն կոմիսար Նավի Փիլեյը մայիսի 18 – 22-ն այցով գտնվելու է Վրաստանում, որտեղ մտադիր է քննարկել երկրի վիճակը մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից:
Պլանավորված են Նավի Փիլեյի հանդիպումները Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաև կառավարության անդամների և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագուն կոմիսարը նաև բանակցություններ կվարի Գերագույն դատարանի նախագահ Կոտե Կուբլաշվիլիի, ժողովրդական պաշտպան Ուչեյ Նանուաշվիլիի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Վրաստանում միջազգ ային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու