ԵԱՀԿ-ն Ավակովից պահանջում է անհապաղ ազատ արձակել LifeNews-ի լրագրողներին
Աշխարհ
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակ է ուղղվել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին՝ իր անհանգստությունը հայտնելով Դոնեցկում LifeNews հեռուստաալիքի նկարահանող խմբի ձերբակալման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Ես շատ անհանգստացած եմ լրագրողների դեմ բազմաթիվ հարձակումներով և անհետացումներով: Նրանք պետք է հնարավորություն ունենան հանգիստ աշխատել: Ես խնդրում են համապատասխան տեղեկություններ տրամադրել այդ գործով»,- ասվում է Միյատովիչի նամակ-դիմումում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ LifeNews հեռուստաալիքի լրագրողներ Յուլյա Շուստրային և Միխայիլ Պուդովկինին Կրամատորսկի մոտ ձերբակալել են Ուկրաինայի ազգային գվարդիայի անդամները:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ