Մայիսի 26-ին Բեռլինում կկայանա ուկրաինական գազի սակագնի վերաբերյալ ՌԴ-ԵՄ- Ուկրաինա եռակողմ հանդիպումը
Աշխարհ
Ռուսաստանում Եվրամիության գրասենյակը հայտարարել է, որ մայիսի 26-ին Բեռլինում նախատեսված է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ կքննարկվի ուկրաինական գազի խնդիրը:
«Եռակողմ հանդիպման նպատակն է քննարկել գազի մատակարարման հետ կապված հարցերը: Գազի հետ կապված Ուկրաինայի պարտքերի հարցը նույնպես կքննարկվի, և կփորձենք այդ իրավիճակից լուծում գտնել»,- հայտարարել են Եվրամիության Մոսկվայի գրասենյակից:
Ներկա դրությամբ` «Գազպրոմ»-ին «Նեվթոգազ Ուկրաինա»-ի պարտքը կազմում է 3 մլրդ 508 մլն դոլար: Ուկրաինական կողմը դադարեցրել է գազի դիմաց վճարումները և պահանջել ռուսական կողմից իջեցնել գինը: «Գազպրոմ»-ը հայտարարել է, որ եթե մինչև հունիսի 2-ը ուկրաինական կողմը պարտքերը չմարի, հունիսի 3-ից գազի մատակարարումը կադադարեցվի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու