Շոյգուն հրամայել է զորքերին հետ քաշվել Ուկրաինայի սահմանից
Աշխարհ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է Ուկրաինայի սահմանի մոտ կենտրոնացված զորքերին վերադառնալ մշտական տեղաբաշխման վայրեր:
«Վարժանքներն ավարտելուց հետո ստորաբաժանումները երկաթուղային տրանսպորտով կուղևորվեն մշտական տեղաբաշխման վայրեր»,- հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախօրյակին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե առայժմ Ուկրաինայի սահմանից ռուսական զորքերի հետքաշման ոչ մի նշան չի նկատվում, ինչի մասին հայտնել էր նախագահ Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը կարգադրել է Ուկրաինայի հետ սահմանակից մարզերում վարժանքներին մասնակցած զորքերին վերադառնալ մշտական տեղաբաշխման վայրեր:
ՆԱՏՕ-ի տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի հետ սահմանի անմիջական մերձակայքում ծավալված է ռուսական զորքերի շուրջ 40 հազարանոց խմբավորումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու