Ռուսաստանը և Չինաստանը երկխոսության են կոչել Ուկրաինայի հասարակական-քաղաքական բոլոր խմբերին
Աշխարհ
Ռուսաստանը և Չինաստանը կոչ են անում Ուկրաինայի հասարակական-քաղաքական բոլոր խմբերին` երկխոսություն սկսել և մշակել պետության սահմանադրական զարգացման հայեցակարգ՝ լիովին պահպանելով քաղաքացիների իրավունքները: Այդ մասին ասված է Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է մայիսի 20-ին Շանհայում նրանց միջև կայացած բանակցությունների արդյունքում:
Ռուսաստանը և Չինաստանը, նշվում է փաստաթղթում, «լուրջ մտահոգություն են հայտնում Ուկրաինայում շարունակվող ներքաղաքական ճգնաժամի կապակցությամբ»: «Կողմերը կոչ են անում Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններին ու հասարակական-քաղաքական բոլոր խմբերին՝ լայն երկխոսություն սկսել, համատեղ մշակել պետության հետագա սահմանադրական զարգացման հայեցակարգ»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են դիմակայել մյուս պետությունների ներքին գործերին միջամտելուն և կոչ են անում հրաժարվել միակողմանի պատժամիջոցների գործելակերպից, ինչպես նաև այլ պետության սահմանադրական կարգի փոփոխմանն ուղղված գործունեության ֆինանսավորումից կամ խրախուսումից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու