ԱՄՆ-ն գնում է նոր սառը պատերազմի Ռուսաստանի դեմ. Մեդվեդև
Աշխարհ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ամերիկյան Bloomberg TV-ին տված հարցազրույցի ընթացքում իր վերաբերմունքն է հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության մասին: Այս մասին տեղեկացնում է itar-tass-ը:
Ըստ Մեդվեդևի` ԱՄՆ-ի պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, խոսում են այն մասին, որ ԱՄՆ վարչակազմը գնում է փակուղի տանող ճանապարհով և դեպի նոր սառը պատերազմ:
«Ըստ էության, մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով դեպի սառը պատերազմ ենք գնում, որը սակայն, ոչ ոքի հարկավոր չէ: Քաղաքական գործչի գործառույթն այն է, որ կարողանա զուսպ, ճշգրիտ, նուրբ, ինտելեկտուալ և խելացի որոշումներ կայացնի, ինչը ԱՄՆ-ի նախագահ Օբամային բավականին երկար ժամանակ հաջողվում է, սակայն այն, ինչ հիմա է տեղի ունենում, ցավոք սրտի, ապացույցն է այն բանի, որ ԱՄՆ-ն այլևս չի շարժվում այդ որոշումների ուղղությամբ, և դա շատ վատ է և հատկապես ԱՄՆ-ի համար»,- հայտարարել է Մեդվեդևը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու