Մերձմոսկովյան շրջանում բեռնատարի և ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 14 մարդ
Ռուսաստան
Մերձմոսկովյան շրջանում բեռնատարը և ուղևորատար գնացքները բախվել են միմյանց. միջադեպի արդյունքում զոհվել է 14 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Բեկասով-Նարա հատվածում բեռնատար գնացքը բախվել է ուղևորատար կազմի հետ, որն իրականացնելիս է եղել Մոսկվա-Քիշնև երթուղին։ Դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Տուժածների տվյալները ճշտվում են»,- ասվում է ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ վերջին տվյալների` վիրավորների թիվը հասել է մոտ 50-ի, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է խիստ ծանր:
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել է 14-ի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)