Արտասահմանում ավարտվել են Եգիպտոսի նախագահական ընտրությունները
Աշխարհ
Արտասահմանում մայիսի 19-ին ավարտվել են Եգիպտոսի նախագահական ընտրությունները: Ընտրությունների ավարտից անմիջապես հետո սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Նախնական արդյունքներով` Եգիպտոսի նախկին պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի ձայները նկատելի գերազանցել են մրցակից Համդին Սաբահիի ձայներին: Խարտումից Եգիպտոսի դեսպանը նշել է, որ Սուդանում 1322 ընտրողներից 60-ն իրենց ձայները տվել են Սիսիին: Նոր Զելանդիայում Եգիպտոսի դեսպան Մահմուդ Զայիդի տվյալներով, այդ երկրում քվեարկած եգիպտացի ընտրողների ձայների 90 տոկոսը պատկանում է Սիսիին:
Արտասահմանի 124 երկրներում 5 օր շարունակ՝ առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 9-ը, տեղի են ունեցել նախագահական ընտրություններ:
Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին և 27-ին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ