Չինաստանը և Ռուսաստանը կստեղծեն համատեղ հեռամայրուղային քաղաքացիական ինքնաթիռ
Աշխարհ
Չինաստանը և Ռուսաստանը կսկսեն համատեղ լայնաֆյուզելաժ հեռամայրուղային ինքնաթիռի մշակումը:
Մայիսի 20-ին Շանհայում համապատասխան հուշագիրն ստորագրել են «Միացյալ ավիաշինական կորպորացիա» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Միխայիլ Պողոսյանը և Չինաստանի COMAC կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Ցզին Ցզանլունը՝ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ներկայությամբ:
Սպասվում է, որ ստեղծվող հանրանավը շուկաների էական բաժիններ կգրավի` ինչպես Ռուսաստանում և Չինաստանում, այնպես էլ երրորդ երկրներում, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ