ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է Հարավային Սուդանում խոլերայի սրընթաց տարածման մասին
Աշխարհ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հաղորդել է Հարավային Սուդանում խոլերայի սրընթաց տարածման մասին: Կազմակերպության տվյալներով, որի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, հիվանդության դեպքեր, որի բռնկումը մայիսի 16-ին պաշտոնապես հայտարարվել է երկրի մայրաքաղաք Ջուբայում, գրանցվել են ևս երկու նահանգներում՝ Վերին Նեղոսում և Ջոնգլիում:
Իրադրությունը երկրում, որտեղ շուրջ 1 միլիոն մարդ հեռացել է տներից Էթնիկական հակամարտության պատճառով, սաստկանում է հարկադիր վերաբնակների կուտակման վայրերում սանիտարիայի ցածր մակարդակի և անձրևների՝ սկսված սեզոնի պատճառով:
Ըստ ՅՈՒՆՍԵՖ-ի տվյալների՝ անցյալ շաբաթվա վերջից «հիվանդների թիվն ամեն օր կրկնակի ավելանում է»: Ինչպես ավելի վաղ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այս պահին խոլերայի բռնկումից Ջուբայում մահացել է ինը մարդ, 138-ն ախտահարված է: Ըստ որում` անցյալ երեքշաբթի կասկածելի դեպքերի թիվը կազմում էր երկու տասնյակից ոչ ավելի, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու