Յանուկովիչի ու նրա շրջապատի կալանված ունեցվածքը կվաճառեն աճուրդով
Աշխարհ
Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել աճուրդներում այն ունեցվածքը վաճառելու որոշմանը, որը կալանվել է Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով: Այդ մասին մայիսի 20-ին հաղորդել է ՈւՆԻԱՆ գործակալությունը՝ հղում անելով նախագահի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկուն:
«Նախարարների կաբինետը Վիննիցայում որոշում է ընդունել, հուսով եմ այն այսօր կհրապարակվի: Այդ որոշման բովանդակությունը հետևյալն է՝ այդ գործիչների գործերով կալանված ունեցվածքը կվաճառվի աճուրդներով կամ կհանձնվի պրոֆիլային նախարարություններին»,-ասել է Պաշինսկին, նշելով, որ դա վերաբերում է նաև Ուկրաինայի պաշտոնազրկված նախագահ Վիկտոր Յանուկովիչի այն ավտոմեքենաներին, որոնք հայտնաբերվել են Մեժիգորիեում:
Նախօրյակին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հասել է Յանկուկովիչի, ինչպես նաև ՎԵՏԷԿ ընկերության դիտորդների խորհրդի նախագահ Սերգեյ Կուրչենկոյի, ՈւԱԾ-ի նախկին նախագահ Ալեքսանդր Յակիմենկոյի և երկրի այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հաշիվների կալանմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու