Մեդվեդևը չի հրաժարվում Apple-ի արտադրանքից ու չի մոռանում, որ ArmPhone և ArmPad էլ ունի
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե ծիծաղելի է համարում ԱՄՆ-ին վնասելու համար Apple ընկերության արտադրանքից հրաժարվելը:
«Ի՞նչ կապ ունեն Ամերիկայի հետ մեր այսօրվա վեճերն ու այֆոնը: Այդ դեպքում եկեք հրաժարվենք ներմուծվող բոլոր իրերից, և ի՞նչ կունենանք: Հյուսիսային Կորե՞ա: Դա մեր ճանապարհը չէ»,- հայտարարել է Մեդվեդևը՝ պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողների այն հարցին, թե նա չի՞ պատրաստվում արդյոք երկու երկրների միջև հարաբերությունների սրվելու կապակցությամբ հրաժարվել ամերիկյան գաջեթներից:
«Ընդհակառակը, ես այն կարծիքին եմ, որ ոչ մենք, ոչ ամերիկացիները, ոչ էլ եվրոպացիները չպետք է որևէ բանից հրաժարվենք: Apple-ի արտադրանքից հրաժարվելու օգնությամբ ամերիկացիներին վնասելը ծիծաղելի է»,- հավելել է վարչապետը: Ընդսմին, նրա խոսքով, ինքն ունի iPhone-ի և iPad-ի հայկական անալոգները: «Հայաստանի գործընկերներն ինձ նվիրել են ArmPhone և ArmPad»,- ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ դրանք իր աշխատասենյակում չեն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)