ԱՄՆ-ն ընդլայնել է Մագնիտսկու ցուցակը
Աշխարհ
ԱՄՆ-ը Մագնիտսկու ակտին համապատասխան պատժամիջոցներ է սահմանել 12 ռուսաստանցիների նկատմամբ, որոնց մեղավոր է համարում մարդու իրավունքների խախտման մեջ: Այդ մասին մայիսի 20-ին հայտնել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
Ցուցակում են Իգոր Ալիսովը, Ալեքսանդրա Գաուսը, Վյաչեսլավ Խլեբնիկովը, Դմիտրի Կլյուևը, Դմիտրի Կրատովը, Անդրեյ Կրեչետովը, Լարիսա Լիտվինովան, Վիկտոր Մարկելովը, Վլադլեն Ստեպանովը, Ումար Շուգաիպովը, Ֆիրքեթ Տագիևը և Մուսա Վախաևը:
ԱՄՆ-ի Կոնգրեսը 2012 թվականին ընդունել է Մագնիտսկու օրենքը, որն այդպես է անվանվել ի հիշատակ 2009 թվականին Մոսկվայի քննչական մեկուսարանում մահացած Hermitage Capital հիմնադրամի հաշվեստուգիչ Սերգեյ Մագնիտսկու: Օրենքը նախատեսում է այցագրային և տնտեսական պատժամիջոցներ այն ռուսաստանցիների նկատմամբ, ովքեր, ամերիկացի կոնգրեսականների կարծիքով՝ մասնակից են մարդու իրավունքների խախտումներին:
Մագնիստսկու մահը հարուցել է հասարակական մեծ արձագանք, պաշտոններից զրկվել են Պատիժների կատարման համերկրային ծառայության մի ամբողջ շարք տարածաշրջանային վարչությունների և կենտրոնական աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու