Սանկտ Պետերբուրգը դիմավորում է միջազգային տնտեսական համաժողովի 6,5 հազար մասնակիցների ու հյուրերի
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգը դիմավորում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 6,5 հազար մասնակիցների ու հյուրերի, այդ թվում՝ ավելի քան 1700 լրագրողների: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մայիսի 22-ից մինչև 24-ն այստեղ կժամանեն 62 պետությունների պաշտոնական պատվիրակությունների 109 ներկայացուցիչներ, ինչպես նաև աշխարհի 146 խոշոր ու 450 առաջատար ռուսական ընկերությունների ղեկավարներ:
Այս տարի համաժողովը կընթանա «Վստահության ամրապնդումը վերափոխումների դարաշրջանում» նշանաբանի ներքո: Սպասվում է, որ համաժողովի աշխատանքին կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա լիագումար նիստը կբացի ուրբաթ օրը` մայիսի 23-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)