Բժեզինսկին առաջարկում է ուկրաինական հիմնախնդրի շուրջ գաղտնի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ
Աշխարհ
Ամերիկացի ականավոր քաղաքագետ, ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարտերի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին հանդես է եկել Ուկրաինական հիմնախնդրի շուրջը Ռուսաստանի հետ Արևմուտքի բանակցություններ վարելու գաղափարի պաշտպանությամբ: Իր կարծիքը Բժեզինսկին շարադրել է ֆրանսիական «Էքսպրես» հանդեսում հրապարակված հարցազրույցում:
«Ես հանդես եմ գալիս Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ վարելու օգտին՝ համաձայնագրի կնքման նպատակով՝ նման այն համաձայնագրերին, որոնք նախկինում թույլ են տվել լուծում գտնել Ֆինլանդիայի և Ավստրիայի վերաբերյալ»,- ասել է Բժեզինսկին:
Խոսելով Ուկրաինայի ապագայի մասին՝ քաղաքագետը նշել է, որ «այն կարող է իր ապագա գոյությունը տեսնել որպես եվրոպական երկիր՝ ըստ որում չանդամակցելով ՆԱՏՕ-ին»: «Ուկրաինան նաև կարող է տնտեսական կապեր պահպանել Եվրասիական միության հետ, որի ստեղծման օգտին հանդես է գալիս Ռուսաստանը»,- նշել է Բզեժինսկին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ