Վրաստանի նախագահը կարծում է, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը պետք է ինքը ստորագրի` առանց վիճարկելու
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքին է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի նախագահը, սակայն մտադիր չէ «վիճարկել» ավելի վաղ հայտարարված որոշումն առ այն, որ փաստաթղթի տակ իր ստորագրությունը կդնի վարչապետը:
«Կարծում եմ, որ համաձայնագիրը պետք է ստորագրի նախագահը, քանի որ այն վերաբերում է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր ու դատական իշխանություններին: Համապատասխանաբար, ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե համաձայնագիրն ստորագրի պետության ղեկավարը, սակայն օրինական է նաև այն, որ այն ստորագրի մեկ ուրիշ անձ»,-ասել է Մարգվելաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի «Քաղաքականության ժամանակը» ծրագրում:
Նա ընդգծել է, թե «կարևոր է, որ այն (համաձայնագիրը) ստորագրի Վրաստանը, ուստի ես չեմ վիճարկի, եթե որոշվի, որ այն պետք է ստորագրի որևէ այլ օրինական անձ»: Մարգվելաշվիլիի խոսքով՝ երկրի համար «կարևոր է ստորագրելը, այլ ոչ թե այն, թե ով այն կստորագրի»:
Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրն ստորագրվելու է հունիսի 27-ին Բրյուսելում, որտեղ հավաքվելու են ԵՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու