«Ռուսաստանն ու Իրանը կհամագործակցեն ցանկացած պայմաններում». Վ. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակվելու է` չնայած Իրանի շուրջ ընթացող «մրրկային երևույթներին»: ՌԴ նախագահը հայտարարել է Շանհայում ընթացող «Ասիայում փոխգործողության և վստա հության միջոցների գծով խորհրդակցության» գագաթաժողովի շրջանակում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ:
Վլադիմիր Պուտինը փաստել է, որ Ռուսաստանն ու Իրանը ոչ միայն հարևաններ են մնում, այլ նաև վաղեմի հուսալի գործընկերներ: «Մենք արդեն մի շարք խոշոր նախագծեր ենք իրագործել, մենք ունենք նաև այլ հնարավորություններ», -ընդգծել է ՌԴ առաջնորդը և նշել, որ նույնիսկ միջազգային ճգնաժամային իրավիճակներում Իրանն ու Ռուսաստանն ունեցել են մոտ դիրքորոշումներ: Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Իրանը մեծ պատասխանատվություն ունեն Կասպից ծովի տարածաշրջանում իրադրության համար:
«Հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը բխում է տարածաշրջանի ազգերի շահերից: Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումը բխում է երկու երկրների շահերից: Դրանից կշահեն նաև տարածաշրջանի բոլոր ազգերը», -ասել է Ռոհանին:
Ըստ իրանական գործակալության, Շանհայի գագաթաժողովի շրջանակում ՌԴ և Իրանի նախագահներն, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն նաև 20 մլրդ դոլարի նավթային գործարք կնքելու հարցը, համաձայն որի` Մոսկվան նավթի փոխարեն Թեհրանին կտրամադրի ժամանակակից տեխնիկա և կմատուցի այլ ծառայություններ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու