ՄԱԿ-ի ներկայացուցիչները Կիևի իշխանությունների հետ կքննարկեն առևանգված լրագրողների հարցը
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայի արևելքում մարդու իրավունքների հարցում իրավիճակը վատթարացել է, ինչը կարող է բարդացնել նախագահական ընտրությունների անցկացումը, այդ պատճառով էլ ՄԱԿ-ի ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպում ունենալ Կիևի իշխանությունների հետ: Այս մասին հայտնել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչին:
«Ուկրաինայի արևելքում հետզհետե ավելի շատ է նկատվում բռնության և զենք գործածելու միտում: Մենք պատրաստվում ենք հանդիպում ունենալ Կիևի իշխանությունների հետ` քննարկելու տիրող իրավիճակը և LifeNews-ի ձերբակալված լրագրողների հարցը: Նկատելի են մարդու իրավունքների մի շարք խախտումներ, ինչպիսիք են ապօրինի ձերբակալությունները, լրագրողների և ընտրական հանձնաժողովի անդամների առևանգումները: Այս ամենն, իհարկե, շատ կբարդացնի երկրի արևելքում ընտրությունների անցկացումը»,- ասել է Շիմոնովիչը:
Ըստ Իվան Շիմոնովիչի՝ Ուկրաինայի այդ հատվածում իրավիճակը բարդանում է հանցավորության կտրուկ և աննախադեպ աճից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու