ՄԱԿ-ն ավելի քան 120 զոհված է հաշվել Ուկրաինայի արևելքում
Աշխարհ
Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտության հետևանքով արդեն ավելի քան 127 մարդ է զոհվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ուկրինֆորմը», հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը:
«Շատացել է զենքը և հաճախացել են դրա կիրառման դեպքերը, ինչպես նաև մի ամբողջ շարք այլ խախտումներ»,- հայտարարել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Շիմոնովիչի խոսքով՝ երկրի արևելքում մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատացել է, ինչը կարող է բացասաբար ազդել Ուկրաինայի նախագահի ընտրությունների վրա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու