Խոդորկովսկին Եվրոպային նախազգուշացրել է Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցներից
Աշխարհ
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին անիմաստ է համարում Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին մայիսի 22-ին հաղորդել է BBC-ն:
Եվրոպայի ղեկավարները պետք է խուսափեն Մոսկվայի նկատմամբ հետագա սահմանափակող միջոցառումներից և իրենց ջանքերը կենտրոնացնեն Կիևում քաղաքական բարեփոխումների խթանման վրա, հայտարարել է նա բրիտանական հեռուստառադիոկորպորացային տված հարցազրույցում: Ռուսաստանին մեկուսացնել փորձելու փոխարեն Եվրոպան պետք է աջակցություն ու օգնություն ցուցաբերի Ուկրաինային, նշել է նա:
Խոդորկովսկին նաև հայտարարել է, թե չի հավատում Արևելյան Ուկրաինա ռուսական զորքեր ուղարկելու հնարավորությանը, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ