Օրհան Փամուքը քննադատել է Էրդողանին
Աշխարհ
Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը, Թուրքիայի Մանիսայի նահանգի Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետ կապված, հայտարարել է, որ «կառավարության անտարբերության երեսից Սոմայի հանքում 300-400 մարդ զոհվեց, քանի որ Թուրքիայում մարդու կյանքը շատ էժան է»:
Այս մասին Փամուքը հայտարարել է Փարիզի ռադիոյին տված հարցազրույցում: Հայտնի գրողը, ով Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին թուրք մտավորականներից մեկն է, Սոմայի աղետի համար խստորեն քննադատել է թուրքական կառավարությանը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Թուրքիայում մարդու կյանքը շատ էժան է: Այնտեղ վարագույր են քաշել խոսքի ազատության առաջ: Կառավարությանը ճշմարտացիորեն քննադատել Թուրքիայում հնարավոր չէ», -ասել է Փամուքը:
Ռադիոյի այն հարցին, թե ինչու են մարդիկ զայրացած ոչ թե հանքի ղեկավարության, այլ հենց Էրդողանի նկատմամբ, Փամուքը պատասխանել է. «Սոմայի հանքում 300, գուցե և 400 մարդ զոհվեց: Այդ աղետը տեղի ունեցավ կառավարության անտարբերության պատճառով: Էրդողանի համար մարդու կյանքը կարևոր չէ: Նրանք միայն մտածում են, թե ինչպես փող աշխատեն: Խոսքի ազատության դեմ էլ վարագույր են քաշել»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու