ՄԻԵԴ-ը տուգանել է Ադրբեջանի կառավարությանը
Աշխարհ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի կառավարության դեմ ընդունած վճռով պարտադրել է 20 հազար մանաթ բարոյական վնասի փոխհատուցում վճարել ReAL շարժման ձերբակալված առաջնորդ Իլգար Մամեդովին: Այս մասին լրագրողներին հայտնել է Իլգար Մամեդովի փաստաբան Ֆուադ Աղաևը:
Նրա խոսքով, ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանի կառավարության կողմից Իլգար Մամեդովի ազատության և անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը:
Դատարանի ընդունած որոշման համաձայն, Ադրբեջանի կառավարությունը պետք է Իլգար Մամեդովին 20 հազար եվրո վճարի և ևս 2 հազար եվրո' փաստաբանների վրա դատարանի ծախսերը փոխհատուցելու համար:
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաբուբլուի և ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի դեմ հասարակական կարգի խախտման հանգեցնող գործողություններ կատարելու, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կամ դիմադրություն ցույց տալու մեղադրանքներով դատական գործ է բացվել: Նրանք մեղադրվում են այս տարվա հունվարին Իսմայիլլիում կառավարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու և քաղաքացիներին բախումների կոչ անելու մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու