Թաիլանդում զինվորական հեղաշրջում է կատարվել
Աշխարհ
Թաիլանդի բանակը զինվորական հեղաշրջում է իրականացրել: Համապատասխան հայտարարությունը տեղական հեռուստատեսության եթերով արել է ցամաքային զորքերի ղեկավար գեներալ Պրայուտ Չան-Օչան:
«Քաղաքական հակառակորդների միջևբանակցություններն արդյունք չտվեցին»,-հայտնել է նա:
Ավելի վաղ զինվորականները ձերբակալել էին քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջ անցկացվող բանակցությունների մասնակիցներին, որը կազմակերպել էր Թաիլանդի բանակի ղեկավարությունը: Բանակցություններին ներկա են եղել հակակառավարական ցուցարարների, կառավարամետ «կարմիրշապիկավորների», ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության և կառավարող «Պիա տայ» կուսակցության ներկայացուցիչներ:
Ինչպես նշել է թաիլանդական հեռուստատեսությունը, հանդիպման մասնակիցները դուրս են բերվել բանակցությունների անցկացման վայրից և տարվել են անհայտ ուղղությամբ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)