Դոնեցկում զինյալները սպանել են քրեական հեղինակություն, ազգությամբ հայ Ռոբերտ Մելոյանին.УНН
Աշխարհ
Դոնեցկի շրջանում զինյալները սկսել են ոչնչացնել քրեական տարրերին, որոնք իբր չեն ցանկանում ֆինանսական օգնություն տրամադրել «անջատողականներիրն»: Այս մասին հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
«Այո, երեկ մայիսի 21-ին, տեղի զինյալների կողմից հայտնաբերվել է Ռոբերտ Մելոյանի դիակը, ով համարվում էր տեղի քրեական հեղինակություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օպերատիվ տեղեկությունների համաձայն` Ռոբերտ Մելոյանն սպանվել է նրանց ֆինանսական աջակցություն չցուցաբերելու պատճառով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)