Ընտրությունները կարող են կայունացնել Ուկրաինայի իրավիճակը. Պան Գի Մուն
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այն կարծիքին է, որ Ուկրաինայում կայանալիք ընտրությունները կօգնեն կայունացնել երկրի իրադրությունը և հասնել համակողմանի մասնակցության քաղաքական գործընթացին: Մայիսի 22-ին տարածված հայտարարության մեջ նա ուկրաինական բոլոր կողմերին կոչ է արել նպաստելու «ազատ և արդար իրավիճակում» քվեարկության անցկացման համար պայմանների ստեղծմանը, տեղեկացնում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի հարավ-արևելքում լարված իրադրության պայմաններում Պան Գի Մունը բոլոր կողմերին հորդորել է «կրկնապատկել ջանքերը և նպաստել այն անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, որոնք ձայնի իրավունք ունեցող բոլոր բնակիչներին թույլ կտան» մասնակցել ընտրություններին «ազատ և արդար իրավիճակում՝ չերկյուղելով իրենց անվտանգության համար»:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին և, ինչպես ապրիլի վերջին հայտարարել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, կհամարվեն կայացած»՝ անկախ ընտրական տեղամասերի և այն ընտրատարածքների քանակից, որտեղ անհնար է պարզել քվեարկության արդյունքները»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ