Սնոուդենն առաջին անգամ հարցազրույց է տվել ամերիկացի լրագրողի
Աշխարհ
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է Անվտանգության ազգային գործակալության (ԱԱԳ) գաղտնիքները և անցյալ տարի ապաստան է ստացել ՌԴ-ում, առաջին անգամ հարցազրույց է տվել ամերիկացի հեռուստալրագրողի: Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի NBC հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության աշխատակից Բրայեն Ուիլյամսին, որը վարում է Nightly News («Երեկոյան նորություններ») հաղորդումները, հաջողվել է անցյալ շաբաթ Ռուսաստանում զրուցել Սնոուդենի հետ: Նրանք, ինչպես նշվել է, խոսել են մի քանի ժամ: Արծարծված թեմաների թվում եղել են հասարակության համար ԱԱԳ-ի գաղտնիքների բացահայտման հետևանքները:
Հարցազրույցը եթեր կտրվի մայիսի 28-ին տեղական ժամանակով ժամը 22.00-ին (Երևանի ժամանակով մայիսի 29-ին ժամը 6.00-ին), հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու