Ռուսաստանի Պետդուման դիտորդներ կուղարկի Սիրիա
Աշխարհ
Ռուսաստանը որոշել է Սիրիայի նախագահական ընտրություններին հետևելու նպատակով դիտորդներ ուղարկել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Նա պարզաբանել է, որ դիտորդական պատվիրակության կազմում կլինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Գավրիլովը, ինչպես նաև «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից Իվան Կիվիտկան:
Սիրիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին կրկին հայտարարել էր, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան արդեն որոշված օրը՝ հունիսի 3-ին: Նախագահական ընտրություններին մասնակցում են Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադը, Մահեր Աբդ ալ Հաֆիզ Հաջջարը և Հասան Աբդ Ալլահ ան Նուրին:
Արտասահմանում նախագահական ընտրությւոնները կկայանան մայիսի 28-ին Սիրիայի դեսպանտներում և դիվանագիտական ներկայացուցչություններում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու