Ինդոնեզիան և Ֆիլիպինները վերջ դրեցին 20-ամյա տարածքային վեճին
Աշխարհ
Ինդոնեզիայի և Ֆիլիպինների նախագահներ Բենգինո Ակինոն և Սուսիլո Բամբանգ Յոդհոյոնոն մայիսի 23-ին համաձայնագիր են ստորագրել, որը ծովային նոր սահման է գծել երկու երկրների միջև:
«Այդ նշանակալի համաձայնագիրն օրենքի գերակայությանը և ծովային սահմանին վերաբերող հարցերի խաղաղ լուծմանը մեր հավատարմության ապացույցն է»,- ասել է Ակինոն Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում:
Համաձայնագիրը, որին նախորդել են 20-ամյա բանակցություններ, ճշտում է ազատ տնտեսական գոտիների սահմանը ֆիլիպինյան Մինդանաո և ինդոնեզական Սուլավեսի կղզիների միջև, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ