Տուրչինովը խոստանում է թույլ չտալ Ուկրաինայի ներքաշումը «հետխորհրդային կայսրություն»
Աշխարհ
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը խոստանում է թույլ չտալ Ուկրաինայի մուտքը «հետխորհրդային կայսրություն»: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ուկրինֆորմը», նա հայտարարել է «Ռադա» հեռուստաալիքի եթերում:
«Այսօր մենք նոր եվրոպական երկիր ենք կառուցում, որի հիմքը դրել են միլիոնավոր ուկրաինացիներ, ովքեր ապացուցել են, որ ունակ են պաշտպանելու իրենց ընտրությունն ու իրենց երկիրը: Մենք արդեն երբեք թույլ չենք տա, որ մեզ զրկեն ազատությունից և անկախությունից, իսկ մեր Ուկրաինան դարձնեն հետխորհրդային կայսրության բաղկացուցիչ մասը»,- նշել է Տուրչինովը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու