Պուտինն ազդարարել է միաբևեռ աշխարհի ավարտը
Աշխարհ
Միաբևեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 23-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
«Աշխարհն իրոք սրընթաց փոխվում է: Մենք տեսնում ենք վիթխարի աշխարհաքաղաքական, տեխնոլոգիական, կառուցվածքային տեղաշարժեր: Միաբևեռ աշխարհակարգի մոդելը չկայացավ: Այսօր դա ակներև է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր դեռևս փորձում են գործել կոորդինատների սովորական համակարգում»,- ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ դա հասկանում են նաև նրանք, ովքեր փորձում են պահպանել մենաշնորհը, խաղի իրենց կանոնները թելադրել քաղաքականության մեջ, առևտրում, ֆինանսներում և պարտադրել մշակութային ու գործելակերպի ստանդարտներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ