ԴԺՀ-ն թույլ չի տա Ուկրաինայի նախագահական ընտրությունների անցկացումն իր տարածքում
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունը թույլ չի տա նախագահական ընտրությունների անցկացումն իր տարածքում: Այս մասին հայտնում է Դոնեցկի ժողովրդական հանրապետության համանախագահ Դենիս Պուշլինը:
«Նրանք կարող են հայտարարել այն, ինչ ուզում են»,- ասել է Պուշլինը` ի պատասխան ԿԸՀ-ի այն հայտարարության, որ Դոնեցկում սկսվել են ընտրատեղամասերի նախապատրաստական աշխատանքները:
«Մենք պետք է անենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այդ ընտրություններն ուրիշ պետության տարածքում չկայանան»,- ասել է Պուշլինը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ