Սլավյանսկում, Դոնեցկում և Լուգանսկում Ուկրաինայի նախագահական ընտրություններ տեղի չեն ունենում․ԿԸՀ
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սլավյանսկում, Դոնեցկում և Լուգանսկում Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկություն չի լինի, քանի որ քվեաթերթիկներ այստեղ չեն առաքվել։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Օխենդովսկին։
«Ցավոք սրտի, դա այդպես է։ Իրադրությունը թույլ չի տալիս կազմակերպել այնտեղ ընտրական գործընթաց»,-ասել է Օխենդովսկին։
Ուկրաինայի Լուգանսկի մարզում արտահերթ նախագահական ընտրություններում 12 ընտրատածքներից գործում է միայն 2-ը, Դոնեցկի մարզում՝ 22 ընտրատարածքից 7-ը: Ըստ վերջին տվյալների՝ աշխատում է 284 ընտրատեղամաս:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ