Անհայտ անձինք Օդեսայում հրդեհում են ընտրատեղամասեր․ ԶԼՄ-ներ
Աշխարհ
Անհայտ անձինք հրկիզվող հեղուկներով շշեր են նետել Օդեսայի երկու ընտրատեղամասերի ուղղությամբ, որտեղ Ուկրաինայի նախագահի ընտրություններ են անցկացվում: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Հրդեհը անվտանգության աշխատակիցները կարողացել են շուտ կասեցնել և կարգուկանոն հաստատել կառույցներում, որպեսզի ընդունեն ընտրողներին: Այժմ ընտրատեղամասերը բաց են ընտրողների առաջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Օդեսայում ուժեղացվել է անվտանգության ապահովումը, ամեն ինչ արվում է քաղաքցիների անվտանգ տեղաշարժի համար»,-այս մասին հայտնում է քաղաքապետի թեկնածու Էդուարդ Գուրվիցայի ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու