Ուկրաինայում ամփոփվել են ընտրողների 30,1%-ի քվեարկության արդյունքները. Առաջատարը Պորոշենկոն է
Աշխարհ
Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 30,1%-ի հաշվարկի արդյունքում նախագահի թեկնածու, գործարար Պյոտր Պորոշենկոն առաջատար է ձայների 54.14%-ով: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ստացել է ձայների 13.16%-ը, 3-րդ տեղը զբաղեցնում է «Радикальная партия» կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն՝ 8.48%-ով:
Չորրորդ տեղում է պատգամավոր Անատոլի Գրիցենկոն (5,53%), 5-րդում՝ Սերգեյ Տիգիպկոն (5,07%), Միխայիլ Դոբկինը զբաղեցնում է 6-րդ տեղը (3,32%):

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ