Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը ԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով 

Պատմության մեջ ամենահայտնի դաժան երեխա մարդասպանները (լուսանկարներ)

Աշխարհ

Մերի Բելը: 1968 թվականի գարնանը Նյուքասլ քաղաքում տարօրինակ դեպքերը սկսեցին սարսափեցնել տեղի բնակչությանը: 3-ամյա տղան ընկել էր տանիքից, որտեղ խաղում էր Մերի Բելլի հետ: Բարեբախտաբար, երեխան ողջ էր մնացել, սակայն ստացել էր լուրջ վնասվածքներ: Շուտով ոստիկանություն դիմեցին 6-ամյա 3 երեխաների մայրերը` մեղադրելով Մերի Բելլին այն բանում, որ նա խաղալու ժամանակ խեղդում է երեխաներին: 1968 թվականի մայիսի 25-ին գտան 4-ամյա Մարտին Բրաունի դին:

Մի քանի օր անց, Մերի Բելը գալիս է նրանց տուն և հարցնում երեխայի մասին, սակայն մայրը պատասխանում է, որ իր տղան մահացել է: Իսկ Մերին պատասխանել է. «Այո, ես գիտեմ, պարզապես ուզում էի նրան դագաղում տեսնել»:

1968 թվականի հուլիսին 3-ամյա Բրայան Հոյն անհետանում է: Շուտով նրան գտնում են խեղդամահ արված: Պարզվում է, որ Մերին է մեղավոր բոլոր երեխաների մահվան մեջ և նրան տեղափոխում են բանտ: Նա խոստովանում է, որ սպանել է հաճույքի համար:Terrifyingmurderers01 Самые безжалостные дети убийцы в истории

Ջոն Վենեյբլսը և Ռոբերտ Թոմփսոնը դատապարտվել են ցմահ ազատազրկման` չնայած այն հանգամանքին, որ հանցագործության պահին նրանք եղել են 10 տարեկան: 1993թվականին 2-ամյա Ջեյմս Բուլգերի մայրը նրան միայնակ է թողել մսի վաճառակետի մոտ` առանց կասկածելու, որ որդուն տեսնում է վերջին անգամ:

Ջոնն ու Ռոբերտն այդ նույն ժամանակ մոտակայքում գողություն են արել խանութներից ու անցորդներից: Տղաները որոշել են առևանգել երեխային այնպես, որ բոլորը կարծեն, թե երեխան կորել է: Նրանք 2-ամյա Ջեյմս Բուլգերի տարել են երկաթգծի մոտ ու ծեծել երկաթե ձողերով, քարերով, որից հետո նրան թողել են երկաթգծի վրա` հույս ունենալով, որ երեխան գնացքի տակ կընկնի ու բոլորը կկարծեն, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է:

Երեխան մահացել է գնացքի տակ մնալուց հետո, սակայն այս պատմությունը բացահայտվել է:

Terrifyingmurderers02 Самые безжалостные дети убийцы в истории

Terrifyingmurderers03 Самые безжалостные дети убийцы в истории

Ալիսա Բուստամենք: 15-ամյա Ալիսա Բուստամենքը սպանել է հարևանի երեխային ու թաքցրել դին: Ալիսան սպանությունը ծրագրել է ավելի վաղ: Հոկտեմբերի 21-ին հարձակվել է հարևանի երեխայի վրա, կտտանքների ենթարկել և կտրել նրա կոկորդը:

Հարցաքննության ժամանակ աղջիկը խոստովանել է մեղքը: Նա ասել է, որ ցանկացել է հասկանալ, թե ինչ են զգում մարդասպանները:

Terrifyingmurderers04 Самые безжалостные дети убийцы в истории

Ջորջ Սթիննի կրտսեր: 1944 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ-ում  մահապատժի ենթարկվեց 14-ամյա Ջորջը, ով մեղադրվում էր երկու աղջիկների՝ 11-ամյա Բեթի Բեննիկերին ու 8-ամյա Մերի Էմիի Թոմփսին սպանելու մեջ: Աղջիկների մարմինների վրա ծանր վնասվածքներ են եղել:

Ջորջը խոստովանել է հանցագործությունը, ինչպես նաև ասել է, որ փորձել է սեռական հարաբերություն ունենալ Բեթիի հետ: Նրան մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի միջոցով:

Terrifyingmurderers05 Самые безжалостные дети убийцы в истории

Կիպը Քինքել: 1998 թվականի մայիսի 20-ին Քինքելին հեռացրել են դպրոցից` համադասարանցուց գողացված զենք գնելու փորձի համար: Քանի որ տղան խոստովանել է մեղքը, ոստիկանները նրան ազատ են արձակել: Տանը հայրն ասել է, որ նրան կուղարկեին ուղղիչ դպրոց, եթե չհամագործակցեր ոստիկանների հետ:

Նույն օրը Կիպը սենյակից վերցրել է թաքցրած հրազենը ու խոհանոցում սպանել հորը: Երբ մայրը վերադարձել է տուն, տղան ասել է, որ սիրում է նրան ու կրակել է նրա ուղղությամբ` 3 անգամ դեմքին և մեկ անգամ սրտին:

Նա վստահեցրել է, որ փորձել է ազատել ծնողներին հետագայում օրենքի հետ խնդիրներից: Հաջորդ օրը տղան մոր մեքենայով զինված գնացել է դպրոց, սպանել է երկու աշակերտի և վիրավորել 24 մարդու: Նրան դատապարտել են 11 տարվա ազատազրկման:

Terrifyingmurderers06 Самые безжалостные дети убийцы в истории

Սինդին և Շիրլին Վուլֆ: Սինդին և Շիրլին Վուլֆը 1983 թվականին սկսել են զոհ փնտրել զվարճանքի համար: Նրանք վանդալիզմով կամ մեքենաների առևանգմամբ են զբաղվել: Բայց մի անգամ նրանք թակել են անծանոթ մարդու տան դուռը, որտեղ բնակվել է տարեց մի կին:

Տեսնելով 14-15 տարեկան աղջիկներին` կինը նրանց հրավիրել է տուն: Կինը թեյ է հյուրասիրել աղջիկներին ու զրուցել նրանց հետ: Շարլին բռնել է կնոջ վզից, իսկ Սինդին վերցրել է խոհանոցային դանակն ու տվել ընկերուհուն: Աղջիկը դանակի 28 հարված է հասցրել ծեր կնոջը: 

Terrifyingmurderers07 Самые безжалостные дети убийцы в истории

Բարի Լուկատիս: 1996 թվականին տղան կրակել է դպրոցում ու պատանդ վերցրել աշակերտներին: Այդ օրը Բարի Լուկատիսը հագել է իր լավագույն՝ կովբոյի կոստյումը ու մտել է դասարան, որտեղ պետք է ընթանար հանրահաշվի դասը: Դասընկերները ծիծաղելի են համարել նրա հագուստը:

Ոչ ոք չի կասկածել, որ կոստյումի տակ տղան զենք է թաքցնում: Սկզբում նա սպանել է 14-ամյա Մանուել Վելայի, այնուհետև ևս մի քանիսին մարդուն: Ողջ ընթացքում նա բղավել է, որ իր արարքն ավելի հետաքրքիր է, քան հանրահաշվի դասը:

Այս արտահայտությունը Սթիվեն Քինգի «Զայրույթ» գրքից է: 

Terrifyingmurderers08 Самые безжалостные дети убийцы в истории

Ջոուշ Ֆիլիպսը: 1998 թվականին, երբ Ջոուշ Ֆիլիպսը 14 տարեկան էր, կորավ նրա հարևանուհին: Մի առավոտ, տղայի սենյակը հավաքելու ժամանակ, մայրը նկատել է, որ տղայի անկողինը խոնավ է ու կարծել է, որ ջրային ներքնակը պատռվել է: Րոպեներ անց կինը հայտնաբերել է 8-ամյա Մեդի Քլիֆթոնի դին, ով կորած է համարվել մեկ շաբաթ շարունակ:

Տղան ասել է, որ պատահաբար հարվածել է բեյսբոլի փայտով, հետո երեխային քարշ է տվել իր սենյակ ու հարվածները շարունակել այնքան ժամանակ, որ աղջիկը մահանա: Դատարանը չի հավատացել նրա խոստովանությանը: Քանի որ Ջոուշը սպանության պահին եղել է 16 տարեկան, նրան չեն դատապարտել մահվան, սակայն ազատազրկել են ցմահ՝ առանց ազատ արձակվելու իրավունքի:

Terrifyingmurderers09 Самые безжалостные дети убийцы в истории

Վիլի Բոսկետ:  1978 թվականին՝ 15 տարեկան հասակում, Վիլի Բոսկետն ավելի քան 2000 հանցագործություն էր իրականացրել: Նա երբեք չի ճանաչել իր հորը, սակայն իմացել է, որ նա դատապարտվել է սպանության համար ու հոր քայլը համարել է համարձակ: Այդ ժամանակ ԱՄՆ-ում անչափահասների համար օրենքով պատասխանատվություն չէր սահմանվում:

Այդ է պատճառը, որ Բոսկետը համարձակ շրջում էր դանակով ու ատրճանակով:

1978 թվականի մարտի 19-ին նա կրակել է Մոյզես Պերեսի վրա, իսկ մարտի 27-ին՝ Նոել Պերեսին: Ճակատագրի հեգնանքով Բոսկետի գործն նախադեպ դարձավ, որպեսզի վերանայվի անչափահասներին պատասխանատվության ենթարկելու օրենքը: Համաձայն նոր օրենքի՝ 13 տարեկանից սկսած երեխաներին կարելի է դատապարտել մեծահասակների համար նախատեսված օրենքներով:

Terrifyingmurderers10 Самые безжалостные дети убийцы в истории

Էրիկ Սմիթ: 13 տարեկանում Էրիկ Սմիթին ծաղրել են ակնոցների, պեպենների, կարմիր մազերի ու ականջների պատճառով: Նման հետևանք առաջացնում են էպիլեպսիայի դեմ միջոցները, որոնք ընդունել է նրա մայրը՝ հղիության ժամանակ: Սմիթը մեղադրվել է 4-ամյա երեխայի մահվան մեջ:

Սմիթը ձերբակալվել է 4 տարեկան Դերիք Ռոբիին սպանելու համար: 1993թվականին տղան խեղդել է 4-ամյա երեխային, ապա քարով հարվածել նրա գլխին ու բռնաբարել: Սմիթին դատապարտել են ազատազրկման: 

Երբ դատավարության ընթացքում հարցրել են, թե ի՞նչ նպատակով է նա դա արել, Սմիթը չի կարողացել պատասխանել: Հոգեբույժները Սմիթի մոտ ախտորոշել են որոշ վարքային խանգարումներ, որի ժամանակ մարդը չի կարողանում կառավարել իր ներքին զայրույթը: Սմիթը դատապարտվել է ազատազրկման:

Terrifyingmurderers11 Самые безжалостные дети убийцы в истории

Լայոնել Թեյթ: Ո՞վ կարող էր մտածել, որ ըմբշամարտի մրցումների մշտական դիտումները կարող էին հանգեցնել 6-ամյա աղջկա՝ Թիֆանի Օունիկի սպանությանը: Մի երեկո մայրը Թիֆանի Օունիկին թողել է իր տղայի հետ, իսկ ինքը գնացել է այլ սենյակ: Ժամը 10-ին նա զայրացել է երեխաների վրա ու ասել, որ լուռ մնան: Որոշ ժամանակ անց Լայոնելը կանչել է մորը ու ասել, որ Թիֆանին չի շնչում:

Նա բացատրել է, որ խաղի ժամանակ աղջիկը գլխով հարվածել է սեղանին: Ավելի ուշ պարզվել է, որ մահվան պատճառը եղել է լյարդի պատռվածքը: Աղջկա մոտ հայտնաբերվել է նաև գանգի ու կողոսկրերի կոտրվածքներ և 35 այլ վնասվածք: Թեյթը փոխել է ցուցմունքը ու ասել, որ աստիճանների վրայից թռել է երեխայի վրա:

Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց ազատ արձակման իրավունքի:

Terrifyingmurderers12 Самые безжалостные дети убийцы в истории

Քրեյգ Փրայս: «Աղջիկները քայլում են այն պատճառով, որ ես թույլ եմ տվել նրանց ապրել»: 1989 39-ամյա Ջոան Հիթոնը և նրա երկու աղջիկները՝ 10-ամյա Ջենիֆերը և 8-ամյա Մելիսան, հայտնաբերվել են տանը՝ դաժանաբար սպանված և արնաքամ եղած վիճակում: Նրանք այնքան դաժանորեն էին սպանվել, որ հարվածներից Մելիսայի վիզն ամբողջությամբ ջարդվել էր: Դատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Ջոանը ստացել է մոտ 60 հարված, իսկ Մելիսան` շուրջ 30:

Ոստիկանները կարծել են, որ սպանության հիմնական դրդապատճառը գողությունն է. սպանության դանակը Հիթոնի խոհանոցից է եղել, և սպանողը պետք է որ լիներ Հիթոնի հարևանությամբ ապրող ինչ-որ մեկը: Քրեյգն առաջացրել է ոստիկանների կասկածը` իր վիրակապված ձեռքի պատճառով: Նա բացատրել է, որ ձեռքով ջարդել էր իր ավտոմեքենայի ապակին: Ոստիկանները, սակայն, չեն հավատացել Քրեյգին և նրա տանը հայտնաբերել են սպանության գործիքը՝ դանակը, ձեռնոցներ և այլ արյունոտ իրեր: 

Terrifyingmurderers13 Самые безжалостные дети убийцы в истории

Ջեսսի Փոմրոյ: Ջեսսի Փոմրոյը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 29-ին՝ Մասաչուսեթսում: Նա Մասաչուսեթսի պատմության մեջ համարվում է ամենաերիտասարդ մարդասպանը: Պոմերոյն իր դաժան գործողությունները երեխաների նկատմամբ սկսել է 11 տարեկանից: Նա փակի տակ է պահել յոթ երեխայի՝ մերկացնելով, կապելով և տանջելով նրանց դանակով կամ էլ քորոցներ խրելով նրանց մաշկի մեջ:

Ջեսսիին ձերբակալել են և ուղարկել ուղղիչ դպրոց, որտեղ նա պետք է մնար մինչև 25 տարեկանը, բայց 1,5 տարի հետո ազատ է արձակվել լավ պահվածքի համար:

Երեք տարի անց նա կրկին առևանգել և սպանել 10 տարեկան մի աղջկա, մեղադրվել չորսամյա մի տղայի սպանության մեջ:  Այս ամենից հետո Պոմերոյը դատապարտվել է ցմահ ազատազրկման ու մահացել 72 տարեկանում՝ բանտախցում: 

Terrifyingmurderers14 Самые безжалостные дети убийцы в истории

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել
Ամենադիտված