Լիտվայի նախագահ է վերընտվրել Դալյա Գրիբաուսկայտեն
Աշխարհ
Լիտվայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Դալյա Գրիբաուսկայտեն: Այդ մասին հայտնել է հանրապետության գլխավոր ընտրական հանձնաժողովը:
Ըստ նախնական տվյալների՝ պետության գործող ղեկավարն ստացել է ընտրողների ձայների 57 տոկոսը:
«Շնորհակալ եմ լիտվացիներին ցուցաբերած աջակցության համար: Մենք միասին ենք աշխատելու երկրի բարօրության համար»,- հայտարարել է Գրիբաուսկայտեն քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո:
Ընտրությունների երկրորդ փուլում Գրիբաուսկայտեի մրցակիցը` Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Զիգմանտաս Բալչիտիսը, որն առաջադրվել էր նաև Եվրախորհրդարանում, ընտրվել է եվրապատգամավոր:
Լիտիվայում պետության ղեկավարն ընտրվում է ուղղակի գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով: Թեկնածուների համար գոյություն ունի տարիքային ցենզ. նրանք պետք է լինեն առնվազն 40 տարեկան, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)