Առաջիկայում չի քննարկվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը. Դեշչիցա
Աշխարհ
Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը հանրապետության կառավարության օրակարգի հարց չէ, սակայն ապագայում իրադարձությունների զարգացումը կախված է Ռուսաստանի գործողություններից: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
«Միանգամայն ստույգ կարող եմ հավաստել, որ առաջիկայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի մտցվելու օրակարգ: Դա ուկրաինական օրենսդրությամբ նախատեսված չէ և կառավարության ծրագրի գերակայություն չի հանդիսանում: Այժմ ոչ մի բանակցություն այդ թեմայով չի վարվում: Թե ինչպես կզարգանա իրադրությունը, ինչպիսին կլինի ուկրաինացիների տրամադրությունը, կախված է նաև Ռուսաստանի հետագա գործողություններից»,- ասել է Դեշչիցան «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)