Մոսկվան պատրաստ է երկխոսություն վարել Պորոշենկոյի հետ, բայց միջնորդների կարիք չունի
Աշխարհ
Մոսկվան պատրաստ է երկխոսություն վարել Պյոտր Պորոշենկոյի հետ, բայց միջնորդների կարիք չունի: Այդ մասին մայիսի 26-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Պատրաստ ենք համագործակցել Եվրամիության և ԱՄՆ-ի հետ այն հարցերում, որոնք վերաբերում են «ճանապարհային քարտեզի» իրագործմանը,- ասել է նախարարը:- Բայց ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ հարաբերություններին, ես կասկածում եմ, որ այստեղ մեզ միջնորդ է պահանջվում»: Լավրովի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիին հաստատ պետք չէ միջնորդ դարձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունում:
«Այսօր կարելի է ասել, որ նախընտրական արշավն առանց խնդիրների չի անցել, ոչ բոլոր թեկնածուները կարողացան հասնել եզրագծին»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Մոսկվան հուսով է, որ Ուկրաինայի իշխանությունները կկատարեն ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզը», ընդգծել է Լավրովը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները պետք է փոխզիջումային համաձայնություններ գտնեն տարածաշրջանների համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու