Ուկրաինայում հաշվվել է քվեաթերթիկների 70,08%-ը
Աշխարհ
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է քվեաթերթիկների 70,08%-ը, ինչի արդյունքում արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում Պյոտր Պորոշենկոն հավաքել է ձայների 53,75%-ը:
Նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 13.11%-ը, Օլեգ Լյաշկոյի օգտին՝ 8.48%-ը, թեկնածուներ Անատոլի Գրիցենկոյի օգտին 5,42%-ը, Սերգեյ Տիգիպկոն ստացել է ձայների 5,29%-ը, իսկ Միխայիլ Դոբկինը` 3,36%:
Նշենք, որ Ուկրաինայում արտահերթ ընտրությունների մասին Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հարգում է այն ընտրությունը, որն ուկրաինացի ժողովուրդը մայիսի 25-ին կատարել է երկրի նախագահի ընտրություններում, բայց դրանց օրինականության համար անհրաժեշտ է Հարավ-արևելքի մասնակցությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու