Ուկրաինայի խաղաղությունը Եվրոպայի խաղաղության բանալին է. Պան Գի Մուն
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ՝ նշելով նաև, որ Ուկրաինայի խաղաղությունը խաղաղության բանալի է «այդ տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես մտահոգված եմ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև սահմանում տիրող իրադրության կապակցությամբ: Ես խոսել եմ այդ երկրների, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարների հետ, որոնք կարող են ազդել իրադրության վրա: Խոսքը մարդկանց կյանքին է վերաբերում»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ դասախոսությամբ հանդես գալով Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը