Պորոշենկոն չեղյալ է հայտարարել Ադրբեջանի հետ աշխատանքային խումբը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ է հայտարարել Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով էներգակիրների փոխադրման երթուղիների գծով աշխատանքային խումբը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով modern.az լրատվական կայքը, հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը:
Պորոշենկոյի նույն հրամանագրով վերացվել են նաև Մաքսային միության հետ Ուկրաինայի փոխադարձ համագործակցության հարցերով ստեղծված աշխատանքային խումբը, տնտեսական բարեփոխումների գծով հանձնաժողովը, խոսքի ազատության և լրագրողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ աշխատանքային խումբը և տարածաշրջանների խորհուրդը: Նշվում է, որ այդ քայլերն արվել են «ծառայությունների օպտիմալացման» համար:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը