Էրդողանը և Օբաման կհանդիպեն
Աշխարհ
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Միացյալ Նահանգների իր գործընկեր Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին' Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Նշվում է, որ հանդիպումը կկայանա Թուրքիայի ժամանակով 15:15-ին: Այլ մանրամասներ Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ քննարկվելիք թեմաների վերաբերյալ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը