Սև ծով կմտնի ՆԱՏՕ-ի չորս մարտանավ
Աշխարհ
Մինչև սեպտեմբերի 7-ը Սև ծով կմտնի ՆԱՏՕ-ի չորս մարտանավ՝ ԱՄՆ-ի «Ռոսս» էսկադրային ականակիրը, «Կոմանդանտ Բիրո» ֆրանսիական հետախուզական ռազմանավը, կանադական «Տորոնտո» ֆրեգատը և Իսպանիայի «Ալմիրանտե Խուան դե Բուրբոն» ֆրեգատը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ռազմադիվանագիտական մի աղբյուր:
«Ռոսսը» և «Բիրոն» սևծովյան նեղուցներով կանցնեն արդեն սեպտեմբերի 3-ին, ճշտել է զրուցակիցը:
«Իսպանական և կանադական ֆրեգատները պետք է Սև ծովի ջրատարածք մտնեն սեպտեմբերի 6-ին»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը