Ադրբեջանը դադարեցրել է Ռուսաստան գազի մատակարարումը
Աշխարհ
Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստան գազի մատակարարումները' կապված վերանորոգման աշխատանքների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը' հղում կատարելով Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR):
Ընկերությունում չեն ճշտել, թե երբ է դադարեցվել գազի մատակարարումը և որքան այն պետք է տևի:
Այս տարվա ընթացքում Ռուսաստան գազի մատակարարման դադարեցման արդեն երկրորդ դեպքն է սա: Տարվա սկզբից մինչև հունիսի սկիզբը ևս Ռուսաստան գազ չէր մատակարարվել ավտոճանապարհի նորոգման պատճառով:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը