Ուկրաինան նոր դատական հայցեր է պատրաստում Ռուսաստանի դեմ. Յացենյուկ
Աշխարհ
Ուկրաինան նոր դատական հայցեր է պատրաստվում ներկայացնել Ռուսաստանի դեմ: Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք պատրաստվում ենք նոր դատական հայցեր ներկայացնել Ռուսաստանի դեմ՝ այն բարոյական վնասը փոխհատուցելու համար, որը Ռուսաստանը հասցրել է ուկրաինական պետությանը»,- հավելել է վարչապետը:
Նա նաև նշել է, Ուկրաինայի խորհրդարանն ու կառավարությունը ողջունել են հատվածային պատժամիջոցների վերաբերյալ օրենքի նախագիծը. «Մեր ծրագրերում է պատժամիջոցների կիրառումը: Կառավարությունը ողջունել է օրինագիծը: Շատ կարևոր է, որ այն ստորագրվի և որոշում կայացվի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»,- ասել է Յացենյուկը:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը